Դե Լիգտը ցանկանում է, որ Բարսելոնան իր տրանսֆերը նախ Այաքսի հետ համաձայնեցնի
«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Բարսելոնա»:
Այդ ամենի հետ մեկտեղ 19-ամյա հոլանդացին ցանկանում է ամստերդամյան ակումբից հեռանալ մաքսիմալ կոռեկտ:
Ինչպես հայտնում El Mundo Deportivo-ն, դե Լիգտը հույս ունի, որ «Բարսելոնան» իր տրանսֆերի պայմանները նախ կհամաձայնեցնի «Այաքսի» հետ, իսկ հետո նոր կսկսեն քննարկել անձնական պայմանագրի հարցը, ինչպես դա եղավ ամստերդամյան ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելուց: