Հայտնի է, թե երբ կանցկացվեն Բարսելոնայի նախագահական ընտրությունները
«Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է, թե երբ են անցկացվելու ակումբի հաջորդ նախագահական ընտրությունները։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ընտրությունները կանցկացվեն 2021 թվականի հունվարի 24-ին։ 2020 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը թեկնածուները պետք է հավաքեն բավարար քանակի ստորագրություններ, որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին։ Հունվարի 15-22-ը հաստատված թեկնածուներևը կկարողանան ակտիվ ընտրարշավ իրականացնել։
Ընտրությունները պետք է անցկացվեն 10 ընտրատեղամեսարում, որոնք տեղայակված են լինելու ինչպես Կատալոնիայի տարածքում, այնպես էլ դրանից դուրս, մասնավորապես՝ Մադրիդում։
Բացի դրանից, «բլաուգրանասը» պաշտոնապես հայտարարել է, որ աշխատավարձերի կրճատման հարցում կարողացել է ֆուտբոլիստների հետ հասնել սկզբունքային համաձայնության, ինչը թույլ կտա ակումբին խնայել 122 մլն եվրո գումար, ինչպես նաև ֆուտբոլիստների պայմանագրերով նախատեսված բոնուսները պետք է վճարվեն ավելի ուշ։
# Բարսելոնա