Իսպանացի ֆուտբոլիստուհին հրաժարվել է հարգել Մարադոնայի հիշատակը📸
«Վիախես Ինտերիաս» իսպանական ակումբի ֆուտբոլիստւհի Պաուլա Դեպենյան հրաժարվել է հարգել Դիեգո Արմանդո Մարադոնայի հիշատակը, ով 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին։
«Դեպորտիվո Աբանցայի» դեմ խաղից առաջ ֆուտոբլիստուհիները մեկ րոպե լռությամբ հարգել են արգենտինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստի հիշատակը, որի ընթացքում Դեպենյան հրաժարվել է մասնակցել այդ արարողությանը։ 24-ամյա ֆուբոլիստուհին նստել է խոտածածկին և թիկունքով պտտվել է դեպի հակառակ ուղղությամբ։ Դեպենյան միակն է եղել, որ չի հարգել Մարադոնայի հիշատակը։
Բանն այն է, որ Պաուլա Դեպենյան հայտնի է իր ֆեմինիստական գաղափարներով։ Նա հետևյալ կերպ է բացահայտել իր պահվածքը․
«Հենց իմացա, որ Մարադոնայի հիշատակին պետք է ինչ-որ արարաղություն տեղի ունենա, ես հրաժարվեցի մեկ րոպե լռությամբ հարգել բռնաբարողի, մանկապղծի և բռնանարի հիշատակը»,- Դեպենյայի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հավելենք, որ այդ խաղում «Դեպորտիվո Աբանցան» հաղթել է 10։0 հաշվով։
# Դեպորտիվո Աբանցա, Դիեգո Արմանդո Մարադոնա, Պաուլա Դեպենյա, Վիախես Ինտերիաս