Արամ Հայրապետյան. հավաքականի փրկիչը (ծաղրանկար)
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի առաջին երկու խաղերում Հայաստանի հավաքականի ամենալուսավոր կետը դարպասապահ Արամ Հայրապետյանն էր: «Բանանցի» դարպասապահն ազգային թիմում հիանալի էր և մի շարք դեպքերում փրկեց վերահաս գոլից:
Մեր ծաղրանկարչի հերթական աշխատանքը նվիրված է նրան: Հայրապետյանը պատկերված է Շիվայի կերպարով: Հնդկական դիցաբանության մեջ Շիվան 6-ձեռքանի աստված է եղել:
Հիմնական լուսանկարը՝ ՀՖՖ-ի
# ծաղրանկար, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ