Էտո’Օն Բարսելոնային խորհուրդ է տվել, թե ինչ տրանսֆերներ իրականացնի ակումբը
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն կարծում է, որ ակումբը պետք է մտածի ապագայի մասին՝ գիտակցելով, որ Լեո Մեսսին մոտ ապագայում կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան․
«Մեսսին մեզ ևս մի քանի տարի կնվիրի, սակայն նա ծերանում է։ Իմանալով դա՝ «Բարսելոնան» միանշանակ պետք է մտածի ապագայի մասին»,- նշել է կամերունցի նախկին ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
Էտո’Օն նաև իր նախկին ակումբին խորհուրդ է տվել, թե ինչ տրանսֆերներ կարող է անել «Բարսելոնան», որպեսզի կարողանա փոխարինել Լեո Մեսսիին։ Կամերունցին կարծում է, որ «Բարսան» պետք է ձեռք բերի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին և «Բորուսիա Դորտմունդի» 16-ամյա ծագող աստղ Յուսուֆ Մուկոկուին։
Հիշեցնենք, որ Սամուել Էտո’Օն «կապտանռնագույնների» կազմում հանդես է եկել 2004-2009 թվականներին և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 199 հանդիպում՝ դառնալով 130 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Յուսուֆ Մուկոկու, ՊՍԺ, Սամուել-Էտո՛Օ, տրանսֆերներ