Բորուսիայի 16-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի պատմական ռեկորդ գրանցեց

Բորուսիայի 16-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի պատմական ռեկորդ գրանցեց

22/11/2020 - 01:34

Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 2։5 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հերտայի» նկատմամբ։

Դորտմունդյան ակումբի կազմում հանդիպման 85-րդ րոպեին Էրլինգ Հալանդի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ 16-ամյա հարձակվող Յուսուֆ Մուկոկուն։

Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Մուկոկուն դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ հանդես է եկել առաջնության շրջանակում։ Գերմանացի հարձակվողը «Հերտայի» դեմ խաղում 16 տարեկան և 1 օրական էր։ Մուկոկուն գերազանցել է ուղիղ 11 ամսով գերազանցել է նախկին ռեկորդակրի ցուցանիշը, որը պատկանում էր Նուրի Շահինին, ով նույնպես հանդես էր գալիս «Բորուսիայի» կազմում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023