Ալենյա. Պայքարում եմ, որ ապագայում դառնամ Բարսելոնայի հիմնական խաղացողներից մեկը

Ալենյա. Պայքարում եմ, որ ապագայում դառնամ Բարսելոնայի հիմնական խաղացողներից մեկը

29/03/2019 - 23:08

«Բարսելոնայի» կիսապաշտպան Կարլես Ալենյան խոսել է թիմում իր նպատակների մասին.

«Ես մեծանում եմ, ավելի եմ ուժեղանում և հաճույք եմ ստանում այն ամենից, ինչ տեղի է ունենում ինձ հետ: Պայքարում եմ, որ ապագայում դառնամ «Բարսայի» հիմնական եզրային կիսապաշտպաններից մեկը:

Մեսսի՞ն. նա հիանալի մարդ է և ես միշտ նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, նա ինձ միշտ օգնում է խորհուրդներվ: Լավ եմ հիշում նրա հետ իմ առաջին մարզում. դա երբեք չի մոռացվի: Այդ օրը ես Մեսսիին խնդրեցի միասին լուսանկարվել անմիջապես մարզումից հետո:»,- Ալենյայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023