ՉԼ․ Յուվենտուսը խնդիրներ չունեցավ Կիևում, Բրյուգեն անակնկալ է մատուցում🎥
Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։
Խաղային օրը մեկնարկեց երկու խաղով։ G խմբի ֆավորիտներից «Յուվենտուսը» Կիևում հյուրընկալվել էր «Դինամոյին»՝ մրցակցի դարպասն ուղարկելով երկու անպատասխան գնդակ։
Խաղի մեծ մասում թուրինյան ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը, ինչն էլ նպաստեց, որ 46 ու 84-րդ րոպեներին Ալվարո Մորատան երկու անգամ գրավեց Գրեգորի Բուշանի դարպասը՝ «բյանկոներիներին» ՉԼ շրջանակում պարգևելով առաջին հաղթանակը։
F խմբում էլ «Զենիթը» սեփական հարկի տակ մրցեց «Բրյուգեի» դեմ։
Բելգիական ակումբին հաջողվեց բավականին լուրջ անակնկալ մատուցել՝ հանդիպման վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակ։
Խաղի հաշիվը 63-րդ րոպեին «Բրյուգեին» առաջ մղեց Էմանուել Դենիսը, ինչին ռուսական ակումբը պատասխանեց իր գոլով․ Դեյան Լովրենի հարվածից հետո «Բրյուգեի» դարպասապահ Էթան Խորվաթը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Խաղավերջում, երբ թվում էր՝ կողմերը կիսելու են միավորը, հյուրերը կարողացան գոլի հեղինակ դառնալ և տուն վերադառնալ 3 միավորով։ 90+3-րդ րոպեին հաղթական գոլը խփեց 19-ամյա կիսապաշտպան Շարլ դե Կետելարեն։
# Ալվարո Մորատա, Բրյուգե, Դինամո Կիև, Զենիթ, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա