Երկրպագուներն ընտրել են աշխարհի ամենագերագնահատված ֆուտբոլիստին

Երկրպագուներն ընտրել են աշխարհի ամենագերագնահատված ֆուտբոլիստին

14/10/2020 - 17:27

Acefootball.com կայքն իր ընթերցողների շրջանակում հետաքրքրիր հարցում է անցկացրել, որպեսզի պարզի աշխարհի ամենագերագնահատված ֆուտբոլիստին։

Հարցմանը մասնակցել են 6121 հոգի, ինչի արդյունքում պարզվել է, որ երկրպագուների շրջանում ամենագերագնահատված ֆուտբոլիստը «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն է, ով ներկայումս մարզում է շոտլանդական «Ռեյնջերսը»։ Ջերարդը ստացել է ձայների 23․5 %-ը։

Ջերարդին հաջորդում են Պոլ Պոգբան (22 %), Պելեն (20%), Կիլիան Մբապեն (19%), Դիեգո Մարատոնան (18%), Ռայան Գիգսը (16%), Մոհամեդ Սալահը (15․5%), Դևիդ Բեքհեմը (15%), Կրիստիանո Ռոնալդուն (14%), Լեո Մեսսին (13%), Վիրջիլ վան Դեյկը (11%), Ջորդան Հենդերսոնը (10%), Ջորջ Բեսթը (9%), Էդին Ջեկոն (8%), Ալեշանդրո Պատոն (7․5%), Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (7%), Պոլ Սքոուլզը (6․5%), Ռոբին վան Պերսին (6%), Լեդլի Քինգը (5%), Ֆրենկի դե Յոնգը (5%):

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023