Սետիենը որոշել է դատի տալ Բարսելոնային
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը որոշել է դատի տալ ակումբին։
Սեպտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբը ժամանակից շուտ խզել է պայմանագիրը 61-ամյա մանսագետի հետ և այդ մասին տեղեկացրել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային, ինչից հետո Ռոնալդ Կումանը կարող է պաշտոնական հանդիումների ընթացքում պահեստայինների նստարանից ղեկավարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների գործողությունները։
Այդ նորությունն իմանալուց հետո Կիկե Սետիենը իր և իր շտաբի անունից Twitter-ում կատարել է հետևյալ գրառումը․
«Ակումբի տնօրենների խորհդրի մեկ ամսյա լռությունից և մեր կողմից ուղարկված տարբեր հարցումներից հետո, միայն երեկ ենք մենք պաշտոնական բյուրոֆաքսի միջոցով տեղեկացել մեր պաշտոնանկության մասին։
Ստացված հաղորդագրությունից պարզ է դանռում, որ ակումբը չի պատրաստվում կատարել 2020 թվականի հունվարի 14-ին ստորագրված համաձայնագրի կետերը։
Ինձ հետ կապված հայտնի է, որ սույն թվականի օգոստոսի 17-ին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ ես հեռացվել եմ զբաղեցրածս պաշտոնից, սակայն միայն մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին եմ դրա մասին տեղեկացել, ընդ որում, ակումբը վերջնահաշվարկ չի կատարել։
Ինչ վերաբերվում է մարզչական շտաբի մյուս անդամներին, ապա նրանք նույնպես երեկ (սեպտեմբերի 16-ին) են տեղեկացվել իրենց հեռացման մասին։
Վերոնշյալ բոլոր պատճառները հաշվի առնելով՝ մեր իրավաբաններին հանձնարարել ենք, որպեսզի ակումբի դեմ համապատասխան դատական հայց ներկայացվի։
Մենք նման քայլի ենք գնացել, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները ու այն, ինչ ժամանակին համաձայնեցված էր ակումբի հետ»,- նշվում է Կիկե Սետեինեի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Կիկե Սետիենը սույն թվականի հունվարի 14-ին նշանակվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Ակումբը 61-ամյա մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 25 հանդիպում, որոնցից 16-ն ավարտվել են հաղթանակով, 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ ևս 5 հանդիպում պարտվել է։ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բավարիայից» 2։8 հաշվով կրած պարտությունից հետո մասնագետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
# Բարսելոնա, Կիկե Սետիեն