Վան Դեյկ. Ես նայեցի մահվան աչքերին. դա ահավոր փորձություն էր
«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատմել է առողջական խնդիրների մասին, որոնք նրան անհանգստացրել են 7 տարեկանից:
Հոլանդացուն ախտորոշել էին կույրաղիքի բորբոքում, որովայնի բորբոքում և երիկամային ինֆեկցիա:
«Ես նայեցի մահվան աչքերին, դա շատ ահավոր փորձություն էր:
Կյանքում առաջին անգամ ֆուտբոլն ինձ համար ոչինչ չէր նշանակում:
Մայրիկիս հետ աղոթում էինք Աստծուն և ճիշտն ասած՝ քննարկում էինք տարբեր սցենարներ:
Ինչ-որ մի պահ ես ստիպված եղա ստորագրել այդ փաստաթղթերը, դա իմ ցանկությունն էր: Եթե ես մահանայի հիվանդանոցում, իմ փողերի մի մասը փոխանցվելու էր մայրիկիս:
Ոչ ոք չէր ուզում այդ հարցը բարձրացնել, բայց դա պետք էր անել, քանի որ այդ ժամանակ շատ հնարավոր էր, որ ես մահանայի:
Հիշում եմ , թե ինչպես էի պառկած անկողնում: Այն ամենն, ինչ կարողանում էի տեսնել, դա խողովակներն ու լարերն էին մարմնիս վրա:
Իմ մարմինը ջարդված էր: Ես ինքնուրույն ոչինչ չէի կարողանում անել, գլխումս վատ մտքեր էին պտտվում»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
# Եվրոպա-լիգա, Վիրջիլ-վան-Դեյկ