EA Sports-ը հրապարակել է FIFA-21-ի ֆուտբոլիստների վարկանիշները
Կանադական հեղինակավոր «EA Sports» ընկերությունը հրապարակել է հեղինակավոր FIFA վիդեո խաղի 2021 թվականի տարբերակի ֆուտբոլիստների վարկանիշները։
Ամենաբարձր գործակիցը արդեն որերորդ տարին ունեն Լեո Մեսսին (93) և Կրիշտիանու Ռոնալդուն (92), որոնց հաջորդ էլ «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդոկվսին (91):
Լավագույն եռյակին հաջորդում են հետևյալ ֆուտբոլիստները․
Կևին դե Բրոյնե – 91
Նեյմար – 91
Յան Օբլակ – 91
Վիրջին վան Դեյկ – 90
Կիլիան Մբապե – 90
Մոհամեդ Սալահ – 90
Սադիո Մանե – 90
Հավելենք, որ խաղը բոլոր խաղային համակարգերի համար ամբողջական տարբերակով հասանելի է լինելու հոկտեմբերի 9-ից։
# EA Sports, FIFA, FIFA-21, Լեո Մեսսի, Կևին դե Բրոյնե, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Մոհամեդ-Սալահ, Յան Օբլակ, Նեյմար, Սադիո-Մանե, Վիրջիլ-վան-Դեյկ