Պայքարեցինք, բայց չստացվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային (տեսանյութ)
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով: 33-րդ րոպեին անկյունայինից Պյանիչի փոխանցումից հետո Կրունիչը գլխի հարվածով բացել է հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Միլոշևիչը 2-րդ գնդակն է ուղարկել մեր ազգային թիմի դարպասը:
Ավելացված ժամանակում ձեռքով խաղի համար 11 մետրանոց է նշանակվել: Հենրիխ Մխիթարյանը հստակ է իրացրել մոտեցումը՝ կրճատելով հաշվի տարբերությունը:
Վտանգավոր պահերի քանակով բոսնիացիները նկատելի առավելություն ունեին. դրվագներից մի քանիսում վերահաս գոլից փրկեց Արամ Հայրապետյանը: Գոլ խփելու 1-2 լավ հնարավորություն ուներ Հենրիխ Մխիթարյանը:
Խմբի մյուս խաղերում Իտալիան 2:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիային, Հունաստանը՝ նույն հաշվով Լիխտենշտեյնին:
Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Ֆինլանդիային:
# Բոսնիա-Հայաստան, ԵՎՐՈ-2020, Հայաստանի-հավաքական