Քեյնը 11 մետրանոցից չի վրիպում արդեն 18-րդ անգամ
Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Չեխիայի ընտրանու դեմ հանդիպման ժամանակ դարձել գոլի հեղինակ՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Այսպիսով, «Տոտենհեմի» ֆուտբոլիստը բոլոր առաջնություններում իր հաջող իրացրաց 11 մետրանոցների շարքը հասցրել է 18-ի:
Սա նրա 21-րդ գոլն էր հավաքականի կազմում անցկացրած 36 խաղերում:
Քեյնը դեռ չի մտնում Անգլիայի հավաքականի թոփ 10 ռմբարկուների ցուցակի մեջ: Այդ ցուցակը գլխավորում է Ուեյն Ռունին (53 գոլ 120 խաղում):
# ԵՎՐՈ-2020