Մեսսին Կումանին հասկացրել է, որ հեռանալու է ակումբից
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի ապագան շարունակում է մշուշոտ մնալ։
33-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը հանդիպել է ակումբի նորանշանակ գլխավոր մարիզչ Ռոնալդ Կումանի հետ։ Հոլանդացի մասնագետը ներկայացրել է ակումբի զարգացման իր տեսլականը, սակայն, ինչպես տեղեկացնում է RAC 1-ը, Մեսսին Կումանին տեղյակ է պահել, որ որևէ գաղափար չունի, թե իրեն ապագայում ինչ է սպասվում «Բարսելոնայում»՝ հասկացնելով, որ ցանկանում է հեռանալ ակումբից։
Ֆուտբոլիստն իր դժգոհությունն է հայտնել, թե ակումբի ներսում ինչ է կատարվում «Բավարիայից» 2։8 հաշվով կրած պարտությունից հետո, ինչն էլ ստիպում է ֆուտբոլիստին մտածել ակումից հեռանալու մասին։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը կարող է լուրջ խնդիրների բախվել ակումբից, քանի որ պայմամանագրային պարտավորություններ ունի ակումբի նկատմամբ։ Խաղացողի և ակումբի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Լեո Մեսսին կարող է հաջորդ ամռանը անվճար հեռանալ՝ իր ապագա ակումբի հետ բանակցություններ վարելով արդեն 2021 թվականի հունվարից սկսած։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ