Սետիենի որդին կովերից հարցրել է՝ արդյո՞ք Բարսան կհաղթի ՉԼ-ն, թե՞ ոչ🎥
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետինեի որդին՝ Լարոն, կատակել է կաված կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայում կատալոնական ակումբի հաղթելու հավանականության հետ։
Տղան կանգնել է արոտավայրում կովերի և ձիերի առջև՝ մտածելով, որ անչափ զվարճալի կլինի, եթե նա ինչ-որ բան հարցնի ընտանի կենդանիներից։
««Բարսելոնան» կնվաճի՞ Չեմպիոնների լիգան, թե՞ ոչ»,- հարցրել է Լարո Սետիենը։
«Նրանք միանշանակ գիտեն, որ, այո՛»,- գրել էր Լարոն Instagram-ի stories բաժնում՝ հրապարակելով հետևյալ տեսանյութը։
Հիշեցնենք, որ Կիկե Սետիենը երբ նշանակվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշել էր․
«Երեկ զբոսնում էի կովերի հետ, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին»։
Հավելենք, որ «Բարսելոնան» դուրս է եկել ՉԼ քառորդ եզրափակիչ, որի շրջանակում օգոստոսի 14-ին Լիսաբոնում մրցելու է «Բավարիայի» դեմ։
# Բավարիա, Բարսելոնա, Լարո Սետիեն, Կիկե Սետիեն, Չեմպիոնների-լիգա