Ռոման անում է ամեն ինչ Սմոլինգի տրանսֆերը գնելու համար
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Ռոմայի» կազմում, հնարավոր է, հիմնական տրանսֆերային հիմունքներով շարունակի հանդես գալ հռոմեական ակումբի կազմում։
Վերջերս «Ռոման» նոր սեփականատեր ունեցավ։ Դեն Ֆրիդկինը 600 մլն եվրոյի դիմաց Ջեյմս Պալոտայից ձեռք բերեց ակումբի բաժնետոմսերի մեծ մասը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ռոմայի» նոր սեփականատերը մտադիր է առաջին տրանսֆերի շրջանակում ձեռք բերել հենց Քրիս Սմոլինգի տրանսֆերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «գայլերն» այդ տրանսֆերի հարցում ակտիվ բանակցություններ են վարում մանկունյական ակումբի ներկայացուցիչների հետ։
Հավելենք, որ «Ռոման» ցանկանում էր, որպեսզի անգլիացի պաշտպանը մասնակցի նաև ԵԼ փլեյ-օֆֆ փուլին, սակայն «ՄՅՈՒ»-ն մերժել էր այդ ցանկությունը, և Քրիս Սմոլինգը օգոստոսի 4-ին վերադարձավ անգլիական ակումբ։
Հատկանշական է, որ ինքը՝ Սմոլինգը, ցանկանում էր շարունակել մրցելույթները «Ռոմայի» կազմում և նշել էր, որ հիասթափված է, քանի որ կիսատ է թողել սկսածը։
Սմոլինգը ավարտված մրցաշրջանում «Ռոմայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Մանչեսթեր-Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, Ռոմա, տրանսֆերներ, Քրիս-Սմոլինգ