ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հարցով գործ է բացել. պատճառը ժեստն է
ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն գործ է բացել, որն առնչվում է Կրիշտիանու Ռոնալդուին: Պատճառն «Աթլետիկոյի» հետ խաղում գոլից հետո հայտնի ժեստն է:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում պորտուգալացուն: Որոշումը կայացվելու է մարտի 21-ին,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ նմանօրինակ ժեստի համար Սիմեոնեն պատժվել էր 20 հազար եվրոյով:
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա