Ռեշֆորդը հայտնվել է գրանդ ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում

Ռեշֆորդը հայտնվել է գրանդ ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում

15/07/2020 - 10:25

Ինչպես տեղեկացնում է  The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ի կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը 22-ամյա անգլիացի հարձակվողին դիտարկում է որպես տրանսֆերային գլխավոր նպատակ։ Ռեշֆորդի տեղափխոությամբ հետաքրքրված է անձամբ «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Նշվում է, որ գերմանացի մասնագետը Ռեշֆորդի մոտ նկատում է իսկական ժամանակակից հարձակվողի կատարյալ որակներ։

Մանկունյանական ակումբն իր հերթին բարձր է գնահատում Մարկուս Ռեշֆորդի դերն ակումբում, սակայն դեմ չէ նրա վաճառքից ստանալ 100 մլն եվրո։

Անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023