Ոստիկանությունը կքննի Ռոնալդուի որդու մասնակցությամբ տեսանյութը?
Պորտուգալիայի իրավապահ մարմինները մտադիր են քննության ենթարկել «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 10-ամյա որդու՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ Ռոնալդու կրտսերը ինքնուրույն վարում է ջրային սկուտերը։
Կրիշտիանու կրտսերը արձակուրդն անցկացնում է հայրենիքում՝ Պորտուգալիայում՝ ընտանիքի այլ անդամների հետ։ Ֆուտբոլիստի քույրը՝ Էլման, Instagram-ի իր օգտահաշվում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է նրա զարմիկը ինքնուրույն վարում ջրային սկուտերը։ Ճիշտ է՝ հետագայում Էլման հեռացրել էր տեսանյութը, սակայն համացանցի օգտատերերը պահպանել էին իրենց մոտ՝ հրապարակելով այլ հարթակներում ևս։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը՝ հղում կատարելով Expresso-ին, Պորտուգալիայի ոստիկանությունը այդ տեսանյութի հարցում քննություն է անցկացնելու։ Բանն այն է, որ Պորտուգալիայում ջրային սկուտեր վարելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ իրավունք, որը կարող է ձեռք բերել միայն չափահաս մարդը։
Նշվում է նաև, որ Ռոնալդու կրտսերին սպառնում է 300-3000 հազար եվրո տուգանք։
# Կրիշտիանու Ռոնալդու կրտսեր, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պորտուգալիայի հավաքական