Ռոնալդուի նմանակին առաջարկել են Կրիշի դերում նկարվել պոռնոգրաֆիայում
Պարզվում է՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշիտիանու Ռոնալդուն ունի նմանակ։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 23-ամյա Պաուլո Ռոբերտոյին առաջարկվել է պորտուգալացի ֆուտբոլիստի դերում նկարվել պոռնոգրաֆիայում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի երիտասարդը մոդելի կարիերա է սկսել և Instagram-ում ունի արդեն 40 հազար հետևորդ։
Շատ է խոսվում, որ Ռոբերտոն անչափ նմանություն ունի Կրիշտիանու Ռոնալդուի հետ, այդ պատճառով տեղի պոռնոինդուստրիայի ներկայացուցիչներից մեկը նրան առաջարկել է Ռոնալդուի դերում նկարվել պոռնոգրաֆիկ տեսանյութում։
«Ես չցանկացա մասնակցություն ունենալ։ Չեմ կարող ինձ պատկերացնել մի սենյակում, որտեղ կան բազմաթիվ տեսախցիկներ, իսկ ես ինչ-որ մեկի հետ սիրով եմ զբաղվում․ ես չեմ կարող դա անել։ Ես չեմ վախենում այն ամենից, թե ինչ կմտածեին մարդիկ, սակայն ես նախընտրում եմ այդ ամենն անել չորս պատերի ներսում, իսկ ինձ ոչ մի տեսախցիկ չի նկարում»,- մոդելի խոսքերը մեջբերում է The Sun-ը։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս