Հայտնի է, թե ով է լինելու FIFA-21-ի շապիկին?

Հայտնի է, թե ով է լինելու FIFA-21-ի շապիկին?

27/06/2020 - 17:49

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կհայտնվի հանրահայտ FIFA վիդեո խաղի 2021 թվականի շապիկին։

Ինչպես տեղեկացնում է CulturePSG-ն,  EA Sports ընկերության գրասենյակում ընտրություն կատարվել է ՊՍԺ-ի երկու ֆոտւբոլիստների միջև։ Խոսքը Մբապեի և Նեյմարի մասին է։

Կանադական ընկերության մենեջերները որոշում կայացրել են մի քանի շաբաթ առաջ։ Արդյունքում, հանրահայտ վիդեոխաղի շապիկին հայտնվի հենց Կիլիան Մբապեն։

Հունիսի 16-ին իսպանական  AreaJugones-ը տեղեկացրել է, որ Նեյմարը դեռևս մեկ տարի առաջ կարող էր հայտնվել FIFA-ի շապիկին, սակայն բրազիլիացի ֆուտբոլիստը հայտնվեց սկանդալի եզրին, որը կապված էր բռնաբարության մեղադրանքի հետ։

Նեյմարի մեղադրանքը կարող էր վնասել EA Sports-ի հեղինակությանը, այդ իսկ պատճառով նրա փոխարեն վիդեոխաղի շապիկին հայտնվեց «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը։

 AreaJugones- փոխանցմամբ՝ Նեյմարի՝ FIFA-21-ի շապիկին հայտնվելու ևս մեկ խոչընդոտ կարող է հանդիսանալ բրազիլացի ֆուտբոլիստի «Բարսելոնա» հավանական վերադարձը։ Բանն այն է, «Բարսելոնայի» պաշտոնական գործընկերներից մեկը Konami ընկերությունն է, որն արտադրում է Pro Evolution Soccer վիդեոխաղը, որը համարվում է FIFA -ի մրցակիցը։

Նշենք, որ արդեն դուրս է եկել FIFA21-ի թրեյլերը, որտեղ հայտնվել է Կիլիան Մբապեն։ Այդկերպ EA Sports-ի ղեկավարները կարծես թե հաստատում են, որ հենց ֆրանսիացի հարձակվողն է լինելու վիդեոխաղի գլխավոր շապիկին։

Պաշտոնական տեղեկություններով FIFA-21-ը վաճառքում կլինի 2020 թվականի հոկտեմբերի 9-ից։

Պաշտոնական տեղեկություններով FIFA-21-ը վաճառքում կլինի 2020 թվականի հոկտեմբերի 9-ից։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023