Հայտնի են Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստները
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին:
Լավագույնն է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն, ով «Աթլետիկոյի» հետ խաղում հեթ-տրիկ էր ձևակերպել: Կոչմանը հավակնում էին նաև Մեսսին, Սանեն և Մանեն:
Հայտնի է դարձել նաև Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը. կոչմանն արժանացել է «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն. ֆրանսիացին Կիևի «Դինամոյի» հետ խաղում հեթ-տրիկ էր ձևակերպել և կատարել մեկ գոլային փոխանցում:
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Օբամեյանգը, Սոչեկը և Ժոնասը: