Կուման․ «Բոլորն էլ գիտեն, որ երազում եմ Բարսելոնան մարզելու մասին»
Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, որ երազում է «Բարսելոնան» մարզելու մասին․
«Ես գոհ եմ, թե ինչպես են զարգանում գործերը հավաքականում, քանի որ դա ամենակարևորն է ներկա պահին, սակայն մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի։ Ըստ իմ պայմանագրի՝ կարող եմ զբաղեցրածս պաշտոնը լքել Եվրոպայի առաջնության ավարտից հետո, սակայն այժմ դրա մասին մտածելու ժամանակը չէ։
Բոլորն էլ գիտեն, որ երազում եմ «Բարսելոնան» մարզելու մասին։ Հուսով եմ՝ մեկ օր կստանամ այդ հնարավորությունը, սակայն, միաշանակ դա կախված եմ իմ՝ որպես մարզիչ գրանցած արդյունքներից։ Պետք է ունենաս մեծ փորձ, որպեսզի կարողանաս մարզել այնպիսի ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը։
2019 թվականի աշնանը հայտնի դարձավ, որ Նիդեռլանդների ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Կումանի միջև կնքված պայմանագրում կա մի կետ, որը Կումանին հնարավորություն է տալիս Եվրո-2020-ի ավարտից հետո լքել զբաղեցրած պաշտոնը, եթե առաջարկ ստանա «Բարսելոնայից:
Նշենք, որ Ռոնալդ Կումանը «Բարսելոնայում» հանդես է եկել 1989-1995 թթ․։
# Բարսելոնա, Հոլանդիայի հավաքական, Ռոնալդ Կուման