Պաշտոնական․ հայտնի է ԱՊԼ-ի վերսկսման օրը
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, այսօր՝ մայիսի 28-ին, Պրեմիեր լիգայի ղեկավարները և ակումբների ներկայացուցիչները որոշել են առաջնության վերսկսման վերջնական օրը։
Այսպիսով, հունիսի 17-ին կկայանան «Աստոն Վիլլա» – «Շեֆիլդ Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումները, որոնք հետաձգվել էին փետրվարին կայացած Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի պատճառով։
Առաջնությունն ամբողջությամբ կվերսկսվի հունիսի 19-ին, երբ ակումբները կունենան հավասար քանակի հանդիպումներ։
Նշենք, որ առաջնության մնացած 92 հանդիպումները կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցկացվելու են առանց հանդիսականների ներկայության, հնարավոր է, նույնիսկ չեզոք մարզադաշտերում։
# Carabao Cup, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Արսենալ, կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի, Շեֆիլդ Յունայթեդ