ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը և նրա կինը դարձել են սեռական սպառնալիքի զոհ
ՊՍԺ-ի և Արգետնինայի հավաքականի նախկին հարձակվող Էզեկիել Լավեսին և նրա կինը դարձել են սեքս-սպառնալիքի զոհ։
Ինչպես տեղեկացնում է La Nacion-ը, անհայտ անձինք 35-ամյա նախկին ֆուտբոլիստից և նրա կնոջից՝ Նատալիա Բորխեսից, փորձում են գումար շորթել, հակառակ դեպքում նրանք սպառնում են, որ կհրապարակեն նրանց մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութեր։ Հանցնագործենրը յուրաքանչյուր լուսանկարի և տեսանյութի դիմաց պահանջել են 5000-ական եվրո։
«Նրանք մեզ հետ Instagram-ի direct-ի միջոցով են կապել։ Հանցագործները նշում են, որ տեսանյութ ունեն և ձայնագրել են երկու խոսակցություն։ Նրանց խոսքերին կարելի է հավատալ, քանի որ նրանք վերարտադրել են այդ ամենի բովանդակությունը, սակայն, եթե նույնիսկ այդ ամենը կեղծ լիներ, ապա այս ամենը շորթում է, ոչ այլ ինչ»,- պատմել է Լավեսիի ծանոթներից մեկը, ով ծանոթ է այս պատմությանը։
Լավեսին խորհրդակցելով իրավաբանների հետ՝ դիմել է իրավապահ մարմիններին, որոնք էլ քրեական գործ են հարուցել այդ ամենի հետ կապված։
Հիշեցնենք, որ Էզեկիել Լավեսին հայտնի է դարձել «Նապոլիում» և ՊՍԺ-ում խաղալու տարիներին։ 2019 թվականի նոյեմբերին նա հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
# Էզեկիել Լավեսի, Նապոլի, ՊՍԺ