Կևին դե Բրոյնե․ «Չունեմ որևէ թույլ կողմ»
«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր խաղավոճի և մակարդակի մասին․
«Ներկա պահին դժվար է խոսել մարզավիճակի մասին, սակայն ներկայումս չունեմ որևէ թույլ կողմ։ Ներկայումս Խաղային բոլոր ասպեկտումներում ինձ հարմարավետ եմ զգում։
«Վոլսֆբուրգի» կազմում ես անհավանական լավն էի, սակայն վերջին երեք տարիների ընթացքում մի փոքր անկում եմ գրանցել։ Ես երջանիկ եմ, որ այժմ կարողանում եմ ստաբիլ ֆուտբոլ ցուցադրել։ Մրցաշրջանի առաջին խաղից սկսած մինչև «Ռեալի» դեմ հանդիպումը ես հիանալի մրցաշրջան եմ անցկացրել։
Ես հիանում եմ բազմաթիվ ֆուտբոլիստների խաղով, սակայն ինձ դուր է գալիս լինել յուրօրինակ։ Կարծում եմ՝ իմ խաղաոճը եզակի է և յուրօրինակ։ Կիսապաշտպանը չպետք է ունենա որևէ թույլ կողմ։ Ֆուտբոլը տարեց տարի զարգանում է և պետք է տքնաջան աշխատել, որպեսզի հասցնել ամեն ինչ։ Կիսապաշտպանը պետք է թե՛ լավ պաշտպանվի թե՛ հարձակվի»,- նշել է բելգիացի ֆուտբոլիստը։
# Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի