ՈՒԵՖԱ-ն կկրճատի Եվրոպայի առաջնությունն ընդունող քաղաքների թիվը
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ՈՒԵՖԱ-ն, հնարավոր է, կրճատի Եվրո-2020-ն ընդունող քաղաքների թիվը։
Ըստ աղբյուրի՝ այդ քաղաքները կդառնան Հռոմը և Բիլբաոն։ Այդ քաղաքներում գրանցվել են կորոնավիրուսով վարակվածների մեծ թվով մահացության դեպքեր և համաճարակի պատճառով առաջացել է ֆինանսական ճգնաժամ։
Նշվում է, որ մյուս քաղաքները հանդիպումներն ընդունելու հետ կապված նույնպես կունենան խնդիրներ, քանի որ այդ քաղաքներում 2021 թվականին հունիսի 12-հուլիսի 12-ն ընկած ժամանակահատված նախատեսված է անցկացնել այլ միջոցառումներ, այդ իսկ պատճառով ՈՒԵՖԱ-ն մտադիր է փոքրացնել Եվրոպայի առաջնությունն ընդունող մարզադաշտերի թիվը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որոշում է կայացվել ուղիղ մեկ տարով հետաձգել Եվրոպայի առաջնությունը․ այն կկայանա 2021 թվականին։
# ԵՎՐՈ-2020, կորոնավիրուս, ՈւԵՖԱ