Բաբանգիդա․ «Եթե Ռոնալդուն աֆրիկացի լիներ, ապա վաղուց ավարտած կլիներ  կարիերան»

Բաբանգիդա․ «Եթե Ռոնալդուն աֆրիկացի լիներ, ապա վաղուց ավարտած կլիներ կարիերան»

07/04/2020 - 19:12

Նիգերիայի հավաքականի և «Այաքսի» նախկին հարձակվող Տիջանի Բաբանգիդան խոսել է այն խնդիրների մասին, որոնց բախվում են աֆրիկացի ֆուտբոլիստները․

«Կարծում եմ՝ շատ բան կապված է մենթալիտետի հետ։ Շատ աֆրիկացիներ, երբ սկսում են մեծ գումարներ աշխատել, լիցքաթափվում են և իրենց բավարարված են զգում։

Նայեք, թե Կրիշտիանու Ռոնալդուն ինչպես է 35 տարեկանում մարզվում և խաղում։ Եթե նա աֆրիկացի լիներ, ապա վաղուց ավարտած կլիներ կարիերան։

Անհրաժեշտ է ֆուտբոլ խաղալ, որպեսզի կարողանաս ռեկորդների հեղինակ դառնաս և թողնես ժառանգություն, որի մասին կհիշեն նույնիսկ կարիերան ավարտելուց հետո։ Աֆրիկացիները չեն կենտրոնանում դրա վրա, քանի որ մենք խաղում ենք հանուն փողի։ Երբ մենք հասնում ենք որևէ նվաճման և վաստակում ենք մեծ գումարներ, մեզ պահում ենք այնպես, կարծես ամեն ինչի հասել ենք։

Այն խաղացողները, ովքեր մեծացել են Եվրոպայում և ունեին անհրաժեշտ ամեն ինչ, դա այլ հարց է։ Աֆրիկացի շատ տաղանդներ դուրս են եկել աղքատությունից, և երբ մեզնից որևէ մեկի հետ մեծ պայմանագիր են կնքում, ուշադրությունը սկսում է նվազել, իսկ մոտիվացիան մեռնում է»,-նշել է Բաբանգիդան, ում խոսքը մեջբերում է Goal.com-ը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023