Գոլովին. Սուբաշիչը գիտեր, թե Սմոլովը ինչպես է խփելու 11 մետրանոցը
«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը պատմել է, որ խոսել է իր թիմակցի՝ Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դանիել Սուբաշիչի հետ 2018 թվականի աշխարհի առաջնության 1/4-րդ եզրափակչում Խորվաթիայի հավքականի դեմ հանդիպման ժամանակ ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովի չիրացրած 11 մետրանոցի մասին:
-Սուբաշիչի հետ վերհիշե՞լ եք աշխարհի առաջնությունը:
-Այո, իհարկե: Նա խոստովանեց, որ վստահ էր՝ Սմոլովն այդպես է հարվածելու:
«Ինչո՞ւ»,- հարցրի ես. «Չգիտեմ, բայց մտածեցի, որ այդպես կհարվածի: Եթե խփեր գեղեցիկ կստացվեր:»,- պատմել է Գոլովինը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում:
Ռուսաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային 11 մետրանոց հարվածներով և դուրս մնաց հետագա պայքարից: