Ալաբա․ «Նրանք բժի՞շկ են, թե՞ ծաղրածու»
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան նույնպես միացել է Անտոնիո Ռյուդիգերին, Սամուել Էտօ՛օյին, ինչպես նաև Դեմբա Բային, ովքեր քննադատել էին ֆրանսիացի բժիշկներին։ Բանն այն է, որ այդ բժիշկներն առաջարկել էին Աֆրիկայում մարդկանց վրա տուբերկուլյոզի պատվաստանյութը փորձարկել, որը հավանական է օգնի նաև կորոնավիրուսով վարակվածներին։
«Կորոնավիրուսի պատվաստանյութը թեստավորե՞լ Աֆրիկայում։ Այդ երկու տղաները բժի՞շկ են, թե՞ ծաղրածու։
Դա ռասիզմ է։ Խայտառաություն և անընդունելի»,- գրել է ավստրացի ֆուտբոլիստն Twitter-ի իր էջում։
Նշենք, որ Ալաբայի հայրը Նիգերիայից է, իսկ մայրը՝ Ֆիլիպիններից, սակայն նա ներկայացնում է Ավստրիայի հավաքականը։
# Անտոնիո Ռյուդիգեր, Բավարիա, Դավիդ Ալաբա, Դեմբա Բա, կորոնավիրուս, Սամուել-Էտո՛Օ