Ֆելաինին ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
Չինական «Շանդուն Լուենի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հայտարարել է Բելգիայի հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին:
«12 տարի բարձր մակարդակում Բելգիայի կազմում հանդես գալուց հետո, ես որոշեցի ավարտել հավաքականում իմ կարիերան:
Այս որոշումը կայացնելն ինձ համար հեշտ չէր: Բայց ես զգում եմ, որ եկել է գնալու ժամանակը և պետք է նոր սերնդին թույլ տալ, որ շարունակեն բելգիական ֆուտբոլի համար այս կարևոր ժամանակահատվածը:
Ինձ համար պատիվ էր ներկայացնել իմ երկիրը 87 խաղերում, երկու անգամ մասնակցել աշխարհի և մեկ անգամ Եվրոպայի առաջնություններին:
Ես շատ հիանալի հիշողություններ ունեմ «կարմիր սատանաների» հետ կապված, սկսած այն պահից, երբ 2007 թվականին առաջին անգամ նրանց կազմում դուրս եկա խաղադաշտ և վերջացրած 2018 թվականի աշխարհի առաջնությունով:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բելգիացի երկրպագուներին, որոնք ճանապարհորդում էին աշխարհով, որպեսզի մեզ ոգևորեին:
Մարզչին և թիմին մաղթում եմ հաջողություններ առաջկայում կայանալիք Եվրո-2020-ի նախընտրական փուլում: Շնորհակալություն, Բելգիա:»,- գրել է Ֆելաինին իր Twitter-ում:
31-ամյա կիսապաշտպանը Բելգիայի կազմում դարձել է 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և խփել 18 գնդակ հավաքականում անցկացրած 11 տարիների ընթացքում: