Կիկե Սետիենեը հաջորդ մրցաշրջանում ևս կգլախվորի Բարսելոնան
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը կշարունակի գլխավորել ակումբը։ 61-ամյա մասնագետն ընգրկվել է հաջորդ մրցաշրջանի մարտավարական ծրագրերի մշակման աշխատանքներում։
Չնայած Էլ կլասիկոյում կրած պարտությանը՝ Սետիենը շարունակում է վայելել ակումբի ղեկավարության վստահությունը, սակայն կողմերի միջև նախատեսված պայմանագրում կա մի կետ, որը հնարավորություն է տալիս մրցաշրջանի ավարտից հետո խզել պայմանագիրը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայի շրջանակում պետք է անցկացներ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը, սակայն «Նապոլիի» դեմ հանդիպումը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվեց։ Կողմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։
# Բարսելոնա, Կիկե Սետիեն