Աղբյուր. Բեյլի հակաֆուտբոլային արարքը
Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացած Էլ Կլասիկոն ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով 1:0:
«Ռեալի» հիմնական կազմում ընդգրկված Գարեթ Բեյլը փոխարինվել է հանդիման 61-րդ րոպեին:
Իսպանական հեղինակավոր Marca-ն հայտնում է, որ ուելսցի ֆուտբոլիստը չի սպասել հանդիպման ավարտին և լքել է «Սանտիագո Բերնաբեուն»՝ գնալով տուն: Նշվում է, որ փոխարինվելուց հետո Բեյլը մի քանի րոպե նստել է պահեստայինների նստարանին՝ Մարսելոյի կողքին, ապա հեռացել է հանդերձարան, այնտեղից էլ լքել է ստադիոնը: