Հրապարակվել է կանանց շրջանում ամենացանկալի ֆուտբոլիստների ռեյտինգը
The Sun-ը ներկայացրել է Ticketgum -ի անցկացրած հարցումների տվյալները և հրապարակել է այն խաղացողների ռեյտինգը, որոնք կանանց շրջանում ամենացանկալին են։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, հարցմանը մասնակցել են 1324 կին, որոնք ֆուտբոլիստներին դասակարգել են՝ ըստ հերթականության։
Հարցման արդյունքում ամենացանկալի ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի», ՊՍԺ-ի, «Լոս-Անջելես Գալաքսիի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը։ Նա ստացել է ձայների 21,2 %-ը։
Երկրորդը «Տոտենհեմի» դարպասապահ Պաուլո Գասաինգան է, իսկ երրորդը՝ «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը։
«Յուվենուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 8-րդն է, ով ստացել է 7,5 % ձայն, իսկ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին 6,25 % ձայնով 9-րդն է։
# Բարսելոնա, Դևիդ Բեքհեմ, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չելսի, Պաուլո Գասանիգա, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, Տոտենհեմ