Փոքրիկ երկրպագուն հանուն սիրելի թիմի բացակայել է դպրոցից
Իտալական Բերգամո քաղաքի դպրոցներից մեկի աշակերտը բացակայել է դասից, քանի որ ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Ատալանտա» – «Վալենսիա» հանդիպմանը, որը կայացել է Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ատալանտան» 4։1 հաշվով առավելության հասավ «չղջիկների» նկատմամբ։
Տղայի հայրը դպրոց էր ուղարկել հետևյալ գրությունը․
«Տեղեկացնում ենք, որ այս երեկոյան Էդոարդոն քաղաքից բացակայելու է՝ մշակութա-պատմական պատճառներով։ Նա հայրիկի հետ ականատես կլինի Բերգամո քաղաքի պատմության կերտմանը։ Forza Atalanta!»,- նշված է եղել տղայի հոր՝ դպրոց ուղարկված գրության մեջ։
Նշենք, որ Միլանն ու Բերգամոն միմյանցից գտնվում են 40 կիլոմետր հեռավորության վրա։
# Ատալանտա, Չեմպիոնների-լիգա, Սան-Սիրո, Վալենսիա