Իսպանիայի Գավաթ. Հայտնի դարձավ եզրափակչում Բարսելոնայի մրցակիցը (տեսանյութ)
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Վալենսիան» հյուրընկալել էր «Բետիսին»:
Հանդիպումն ավարտվեց «չղջիկների» նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գոլը հանդիպման 59-րդ րոպեին խփել է Ռոդրիգոն:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2: «Վալենսիան» հաղթում է ընդհանուր 3:2 հաշվով և դուրս գալիս եզրափակիչ, որտեղ մրցակիցը «Բարսելոնան» է:
«Բարսելոնա»-«Վալենսիա» եզրափակիչը կայանալու է մայիսի 25-ին: