Կիկե Սետիեն․ «Ես նրա հայրը չեմ։ Որոշողը նա է»

Կիկե Սետիեն․ «Ես նրա հայրը չեմ։ Որոշողը նա է»

06/02/2020 - 00:11

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոսել է թիմի ավագ Լեո Մեսսիի ապագայի մասին․

«Մեսսին խելացի խաղացող է, նա ի վիճկակի է որոշումներ կայացնել։ Չեմ պատրաստվում մտնել նրա կյանք, չէ՞ որ ես նրա հայրը չեմ։

Ես պետք է այնպես անեմ, որ իմ խաղացողները գոհ լինեն և խաղադաշտում ավելի լավը լինեն։

Ես Մեսսիին բազմիցս տեսնում եմ ժպիտը դեմքին։ Նրան դուր են գալիս մարզումները, նա այստեղ երջանիկ է։ Ես դա տեսնում եմ ամեն օր»,- 61-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է La jugada Financiera-ն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023