Չելսիի ղեկավարության և Ֆրենկ Լեմպարդի միջև կոնֆլիկտ է հասունանում
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի և ակումբի ղեկավարության միջև կոնֆլիկտ է հասունանում, ինչը կապված է Լեմպարդի՝ թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի նկատմամբ դիրքորոշման հետ։
Աշխարհի ամենաթանկարժեք դարպասահն ընթացիկ մրցաշրջանում մի շարք արդյուավետ սխալներ է թույլ տվել և ԱՊԼ-ի վերջին խաղում մնացել էր պահեստայինների նստարանին՝ իր տեղը զիջելով Վիլի Կաբալյերոյին։
Daily Mirror-ի փոխանցմամբ՝ Ֆրենկ Լեմպարդը վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ դժգոհ է մնացել իսպանացի դարպասապահի խաղից և առմանը մտադիր է թիմ հրավիրել կա՛մ Նիկ Պոպին, կա՛մ էլ Վիսենտե Գուաիտային։ Այս ամենը «ազնավականների» ղեկավարության պլանների մեջ չի մտնում։ Լեմպարդի քայլերին հատկապես դեմ է ակումբի տնօրեն Մարիա Գրանովսկայան, ով երկու տարի առաջ իրականացրեց Կեպայի տրանսֆերը։ Բացի այս ամենից՝ եթե ակումբը որոշի վառաճել Կեպայի տրանսֆերը, ապա գումարային առումով նշանակալի կորուստներ կկրի։ Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը «Չելսին» Կեպա Արիսաբալագային 80 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Ատլետիկ Բիլբաոյից»։
# ԱՊԼ, Լեսթեր, Կեպա Արիսաբալագա, Նիկ Պոպ, Չելսի, Վիլի Կաբալյերո, Վիսենտե Գուաիտա, Ֆրենկ-Լեմպարդ