Թոմաս Տուխելը մերժել է Նեյմարի հրավերը
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկա չի եղել ակումբի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի ծննդյան արարողությանը նվիրված խնջույքին։
Այսօր՝ փետրվարի 4-ին, փարիզեցիները Լիգա 1-ի շրջանակում հանդիպելու են «Նանտին», իսկ վաղը՝ փետրվարի 5-ին, լրանում է բրազիլացի խաղացողի 28-րդ տարեդարձը։
Աստղային բրազիլացին ծննդյան խնջույքը որոշել է անցկացնել շուտ, որը տեղի է ունեցել «Յոյո» ակումբում։ Նշենք, որ խնջույքին ներկա են եղել Էդինսոն Կավանին, Անխել դի Մարիան, Մարկո Վերատին, Լեանդրո Պարեդեսը, Մեմֆիս Դեպայը և այլք։
Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նույնպես հրավիրված է եղել խնջույքին, սակայն նա մերժել է։ Գերմանացի մասնագետն այսպես է մեկնաբանել կատարվածը․
«Նրանք տպավորություն են ստեղծում, թե մենք լուրջ չենք մոտենում գործին, ոչ պրոֆեսիոնալ»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է BBC-ն։
Հետագայում մեկ այլ հարցազրույցի ժամանակ Տուխելը նշել է․
«Խնջույքին չմասնակցելը եղել է իմ ընտրությունը։ Նեյմարի դեմ ոչինչ չունեմ»։
Խնջույքին չի մասնակցել նաև Նեյմարի թիմակից Կիլիան Մբապեն։
# Անխել-դի-Մարիա, Էդինսոն-Կավանի, Թոմաս ՏՈւխել, Կիլիան-Մբապե, Մեմֆիս Դեպայ, Նեյմար, ՊՍԺ