Վարդան Մինասյանը ճանաչվել է 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ
Այսօր՝ հունվարի 29-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է 2019 թվականի լավագույնների անունները։ Քվեարկության արդյունքներով 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
Մինասյանը վաստակել է 119 միավոր: 84 միավորով 2-րդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
Քվեարկության արդյունքների ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
# Արարատ-Արմենիա, Արմեն-Գյուլբուդաղյանց, ՀՖՖ, Վարդան Բիչախչյան, Վարդան Մինասյան