Տոտի. «Քիչ էր մնում` մահանայի»
Տոտի. «Քիչ էր մնում` մահանայի»
19/10/2026 - 12:15

«Ռոմայի» լեգենդար, նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին պատմել է, թե ինչպես է տարել կորոնավիրուսը, հայտնում է Corriere della Sera-ն։

«Քիչ էր մնում` մահանայի։ Ինձ արդեն պատրաստվում էին հոսպիտալացնել, քանի որ սատուրացիան իջել էր 87 տոկոս։ Բացի դա, սկսել էր զարգանալ նաև ծանր թոքաբորբ։ 21 օր 39 աստիճան ջերմություն ունեի և դժվարությամբ էի շնչում։

Պրոֆեսոր Զանգրիլյոն զանգահարեց և խորհուրդ տվեց քնել փորի վրա։ Դա թույլ տվեց, այսպես ասած, «բացել» թոքերս։ Մազից պրծա»,- ասել է Տոտին։

Նախկին հարձակվողը «Ռոմայում» հանդես է եկել 1993-2017 թվականներին, 785 խաղում խփել է 307 գոլ, կատարել 205 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026