ՉԼ. «Սելթիկը» շանս չտվեց Ավստրիայի չեմպիոնին` խոշոր հաշվով հաղթանակ տանելով 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Սելթիկը» Գլազգոյում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ավստրիայի չեմպիոն ԼԱՍԿ-ի նկատմամբ։
Շոտլանդիայի չեմպիոնից դուբլ գրանցեց թիմի նորեկ Կամիլո Դուրանը, մեկ գոլ էլ խփեց Բենյամին Նյուրգենը։
Հանդիպմաբ հերոսներից էր «Կելտերի» դարպասապահ Վիլյամի Սինիսալոն` կատարելով 8 սեյվ։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին Լինցի «Ռայֆայզեն Արենա» ստադիոնում, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml