ՉԼ. «Սլովանը» չկարողաղավ հաղթել «Ցելյեին» 🎥
ՉԼ. «Սլովանը» չկարողաղավ հաղթել «Ցելյեին» 🎥
20/08/2026 - 10:49

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Սլովանն» ու «Ցելյեն» ոչ-ոքի (1:1) գրանցեցին։

Բրատիսլավայում կայացած խաղում Սլովակիայի չեմպիոնից հաշիվը 15-րդ րոպեին բացեց թիմի նորեկ Ռոման Չերեպկայը, որն առաջին խաղն էր անցկացնում «Սլովանում»։

Սլովենիայի չեմպիոնից պատասխան գնդակը 41-րդ րոպեին խփեց Միլոտ Ավդիլին։

«Սլովանից» հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկն կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը Sofascore-ի վարկածով երկու ակումբների ֆուտբոլիստներից ստացել է ամենաբարձ գնահատականը` 8,2։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին Ցելյեի «Զդեժելե» ստադիոնում։

Հիշեցնենք, որ «Ցելյեն» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում պայքարից դուրս թողեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային»` հաղթելով ընդհանուր 3:2 (1:2 և 2:0) հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026