«Բարսելոնան» 47-րդ անգամ նվաճեց Գամպերի գավաթը 🎥
«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում «Կամպ Նոու» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիին»։
«Բլաուգրանայից» գոլերը խփեցին Համզա Աբդելկարիմն ու Ռաֆինիան։ Մրցակցից աչքի ընկավ Զիզոն։
Այսպիսով, կատալոնական գրանդը պատմության մեջ 47-րդ անգամ նվաճեց Ժոան Գամպերի գավաթը։
Այս խաղով Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն ավարտեց նախամրցաշրջանային պատրաստությունը։
«Կապտանռնագույնները» հաջորդ հանդիպումը կացնկացնեն օգոստոսի 23-ին` Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում մրցակցի դաշտում մրցելով «Էլչեի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml