Here we go! «Ինտերը» ձեռք կբերի «Լիվերպուլի» ֆուտբոլիստին 📸
«Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը կտեղափոխվի «Ինտեր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ներաձուրին» ու մերսիսայդյան գրանդն ամբողջական համաձայնության են հասել։ Գործարքը, բոնուսները ներառյալ, կարժենա 35 միլիոն եվրո
Անգլիացի ֆուտբոլիստը մոտ օրերս կմեկնի Միլան` բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։
Ջոնսը «Լիվերպուլի» համակարգում է 2010 թվականից, որի հիմնական թիմում 228 խաղում խփել է 22 գոլ, կատարել 25 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml