Թոմաս Ադորյանի հիասքանչ գոլն Արգենտինայի գավաթի խաղարկությունում 🎥
Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բանֆիլդը» սեփական դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Միդլենդին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով։
Տանտերերից 22-րդ րոպեին հիասքանչ հարվածով աչք է ընկել Թոմաս Ադրոյանը` հաշիվը դարձնելով 2:0։
24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում առաջին գոլն է խփել։ Նա 18 խաղում նաև 2 ասիստ է կատարել։
Ադորյանը 2025թ. հունիսին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելով ընկերական երկու հանդիպման։
«Բանֆիլդը» դուրս է եկել գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Դեպորտիվո Ռիեստրայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի գավաթ, Բանֆիլդ, Թոմաս Ադորյան, Հայաստանի-հավաքական