Սպերցյանը հիասքանչ հարվածով երկրորդ գոլը խփեց «Ալ Ահլիում» 🎥
Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ալ Ահլին» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Ալ Անվարից»։
Հյուրերից փայլեց թիմի նորեկ Էդուարդ Սպերցյանը, որը 61-րդ րոպեին հիասքանչ հարվածով բացեց հաշիվը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագը 89-րդ րոպեին նաև ասիստ գրանցեց` օգնելով մրցակցի դարպասը գրավել Գալենոյին։
Հայ ֆուտբոլիստը երկրորդ պաշտոնական հանդիպումն էր անցկացնում «Ալ Ահլիում»։ 26-ամյա կիսապաշտպանն իր նորանուտի խաղում ևս գոլ էր խփել` օգնելով «Ալ Ահլիին» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել «Ալ Դիրիյահիհ»։
Այսպիսով, Մարինո Պուշիչի գլխավորած թիմը դուրս եկավ գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml