Մեսին նորամուտի խաղում գոլ է խփել 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Ալ Էթիֆակը» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Ալ Ռիյադին»։
Տանտերերից 79-րդ րոպեին աչքի է ընկել Ռայան Մեսին` լուսատախտակին վառելով 3:2 հաշիվը։
19-ամյա ֆուտբոլիստը հենց օգոստոսի 14-ին էր վարձավճարով տեղափոխվել Դամամը ներկայացնող ակումբ` թիմում նորամուտի խաղում խփելով անդրանիկ գոլը։
Մեսիի տրանսֆերային իրավունքը պատկանում է ֆրանսիական «Ստրասբուրգին»։
Երիտասարդ վինգերը որևէ ազգակցական կապ չունի «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի հետ։ Ռայան Մեսին հանդես է գալիս Ֆրանսիայի Մ19 հավաքականում։
«Ալ Էթիֆակից» հեթ-տրիկ է գրանցել «Լիոնի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Մուսա Դեմբելեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml