Արտյոմ Սիմոնյանի ֆանտաստիկ գոլը «Ուրալի» դեմ խաղում 🎥
Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 6-րդ տուրում «Ռոտորը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Ուրալի» դեմ։
Վոլգոգրադը ներկայացնող ակումբից 9-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացել է Արտյոմ Սիմոնյանը։
31-ամյա ֆուտբոլիստը հուլիսին է պայմանագիր կնքել «Ռոտորի» հետ, որի կազմում 6 խաղում խփել է արդեն 2 գոլ, կատարել 4 ասիստ։
Սիմոնյանը 2014-19թթ. հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելով 10 հանդիպման։
«Ուրալից» հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը, որը վնասվածքի պատճառով փոխարինվել է 34-րդ րոպեին։
«Ուրալը»11 միավորով 3-րդն է, «Ռոտորը»` 10 միավորով 5-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արտյոմ Սիմոնյան, Հայաստանի-հավաքական, Ուրալ, Ռոտոր, Ռուսաստանի երկրորդ դիվիզիոն, ՖԱԼ